ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 300,000-ի19 մայիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9263 նոր դեպք է գրանցվել երկրի 85 շրջանում։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 299,941-ի։ Նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում։ Վարակվածների 43.1%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի և հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։ 4-րդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի քանակը չի հասնում 10,000-ի։ Մայիսի 19-ի դրությամբ ապաքինվել է 5921 մարդ, ընդհանուր առմամբ՝ 76,130։ Փաստացի բուժվում է 220,974 մարդ։ Վերջին 24 ժամում մահացել է 115 պացիենտ, մահվան ելքով 2837 դեպք կա։ Հիվանդների քանակով առաջատարը Մոսկվան է (149,607), որին հաջորդում է Մոսկվայի շրջանը (29,188) և Սանկտ Պետերբուրգը (11,340)։ Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը մնում է բարդ, սակայն, հաջողվել է կասեցնել հիվանդության աճը՝ տեսանելի է դրական դինամիկան։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |