ՀՀ-ն ու Բելառուսը չեն ընդունել գազի գնի բանաձևը, Պուտինն էլ մերժել է ընդհանուր շուկայի առաջարկը19 մայիսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի գնին վերաբերող բանաձևը համաձայնեցվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն Հայաստանը և Բելառուսը այն չեն ընդունել։ Պուտինը, իր հերթին, չի ընդունել գազի միասնական սակագնի անցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»՝ գազի գնի շուրջ քննարկումը ծավալվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեսակապով գագաթնաժողովի ժամանակ։ Նիստի ընթացքում Փաշինյանն առաջարկել է գազի գնի բանաձևի փոխարեն անցնել միասնական սակագնի։ «Ներկայիս գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում, գազի ընդհանուր շուկայի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանում հատկապես սուր է զգացվում: Ինչպես բազմիցս նշել եմ՝ ԵԱՏՄ-ում ինտեգրման մեր հիմքերից մեկը պետք է դառնա էներգառեսուրսների միասնական շուկան՝ ոչ խտրական սկզբունքներով: Առանց դրա անհնար է ապահովել տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ՝ միության բոլոր անդամների համար»- նշել է Փաշինյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Սակայն Պուտինն ակնարկել է, որ դա անհնար է։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին կարող է հաստատվել միայն միասնական բյուջեի և հարկային համակարգի առկայության և ավելի խորը ինտեգրման դեպքում: Հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով Պուտինն առաջարկել է ընդունել մինչև 2025թ. ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունն առանց գազին վերաբերող կետի: Ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146.700 դրամ՝ ներկայում գործող 156.000 դրամի փոխարեն (9.3 դրամով 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Ամսական 10 հազար և ավելի խորանարդ մետր սպառում ունեցողների համար հաշվարկող բանաձևում առաջարկվում է $276.98 սակագինը դարձնել $257.56: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |