Երեւանի «Արարատը» անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Համագործակցության գավաթի խաղերում

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին մեկնարկել է «Համագործակցության գավաթի առաջնություն» ֆուտբոլային մրցաշարը: Այս տարի «համագործակցության գավաթում» Հայաստանը ներկայացնում է երկրի փոխչեմպիոն «Արարատը»:



Թիմը Մոսկվա է մեկնել առանց իր բրազիլացի լեգիոներների` Ռենատոի, Ջեֆերսոնի, Ջուլիանոյի եւ Մարկոսի, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վահագն Մինասյանի: Ի դեպ, այլ թիմեր եւս մասնակցում են մրցաշարին երկրորդական կազմով:



Հունվարի 17-ին, մեկնարկային խաղում «Արարատը» պարտվեց Ղազախստանի «Ակտոբեին» 1:3 հաշվով: Բոլոր երեք գոլերը Հայաստանի դարպասներին խփվել են առաջին խաղակեսում: Խոշոր հաշվից երեւանցիներին թույլ է տվել խուսափել 85-րդ րոպեին կիսապաշտպան Նշան Էրզրումյանի խփած գոլը: Իսկ Տաշկենտի «Պախտակորի» հետ խաղում նույնիսկ Գեւորգ Նռանյանի առաջին խաղակեսում խփած գոլը, չօգնեց թիմին խուսափել ջախջախիչ պարտությունից: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով: «Արարատը» առանց միավորների եւ գնդակների վատագույն հարաբերակցությամբ գտնվում է A խմբի վերջին տեղում:



Խմբային փուլի վերջին խաղում, հունվարի 20-ին, հայկական ակումբի մրցակիցը կլինի ՌԴ չեմպիոն Կազանի «Ռուբինը»: Սակայն այդ խաղի արդյունքն արդեն ոչինչ չի փոխի` խաղից հետո թիմը կվերադառնա Երեւան:



Խաղերի արդյունքները.

A խումբ

Ռուբին` Ռուսաստան-Ակտոբե` Ղազախստան-0:2

Պախտակոր`Ուզբեկստան-Արարատ` Հայաստան-4:1



B խումբ.

Աշգաբադ`Թուրքմենստան-Բելառուս-0:4

ՌԴ հավաքական-Էկրանաս` Լիտվա-0:1



C խումբ.

Շախտյոր` Ուկրաինա-Լեվադիա` Էստոնիա-2:1

Ռեգար-Թադազ` Տաջիկստան-Շերիֆ` Մոլդովա-1:2



D խումբ.

Ինտեր` Ֆինլանդիա-Ինտեր`Ադրբեջան-1:3

Վենտսպիլս`Լատվիա-Դորդոյ-Դինամո` Ղրղզստան-1:0
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---