Փաշինյանը՝ Նեթանյահուին․ Շահագրգռված ենք շարունակելու քաղաքական երկխոսությունը20 մայիսի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ: Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ գործակցությունն Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։ «Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։ Մայիսի 17-ին Իսրայելի Քնեսեթը հաստատել է նոր կոալիցիոն կառավարության կազմը՝ վերջին մեկ տարում 3-րդ ընտրությունների արդյունքում։ Ըստ «Լիկուդ» և «Կախոլ-Լավան» կուսակցությունների համաձայնագրի՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերանշանակվել է պաշտոնում և կպաշտոնավարի 18 ամիս։ Ժամկետը լրանալուց հետո նրան կփոխարինի պաշտոնում «Կախոլ-Լավանի» առաջնորդ, փոխվարչապետ Բենի Գանցը, իսկ Նեթանյահուն փոխվարչապետ կդառնա։ Պաշտոնների փոխանակումը կատարվելու է 2021-ի նոյեմբերի 17-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |