Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 19-ին հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Մասնավորապես, Մամեդյարովը տեղեկացրել է պաշտոնակցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ վերջին տեսակոնֆերանսի մասին, գրում է Interfax.az-ը։

Նախարարներն անդրադարձել են նաև Դաղստանում կուտակված Ադրբեջանի քաղաքացիների տարհանման հետ կապված իրավիճակին։

Քննարկվել են նաև ռազմավարական գործակցության հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները։

Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել համանախագահների հանդիպումն Մամեդյարովի հետ։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և քայլերը, որ ձեռնարկվելու են այդ ուղղությամբ պանդեմիայից հետո առաջիկա ամիսներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---