Ռուսաստանի նախագահն արգելել է զենքի առաքումը Վրաստան

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռազմական եւ երկակի նշանակության արտադրության առաքումը Վրաստան: Ըստ հրամանագրի, ՌԴ տարածքից կամ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանին ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի, դրա հետ կապված նյութական միջոցների առաքումը, վաճառքը կամ փոխանցումը արգելվում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից:



Բացի այդ, նախագահը հանձնարարել է կառավարությանը միջոցներ մշակել Վրաստանին ռուսական կամ խորհրդային զենք առաքող երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակման կամ կասեցման ուղղությամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:



Ավելի վաղ Մեդվեդեւը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի տարածքից Վրաստան զենքի առաքումների վերաբերյալ: Ըստ նրա, այդ զենքն ուղղվել է ռուս զինվորների դեն 2008թ. օգոստոսին:



Ուկրաինայում Վրաստանին զենքի մատակարարման շուրջ քննությունը սկանդալ առաջացրեց: 2008թ. աշնանը խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Ուկրաինան ապօրինաբար զենք է առաքել Վրաստան պետբյուջեի եւ Ուկրաինայի ԶՈՒ պաշտպանունակության հաշվին: Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավար Վալերի Կոնովալյուկը, Ուկրաինայի բյուջեն 10 մլն դոլար չի ստացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---