Ադամանդի գործարանի աշխատողներին հնարավոր է աջակցեն․ Ցույցը դադարեցված է20 մայիսի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքի ADM Diamond ադամանդագործական ընկերության 100-ից ավելի աշխատակիցը դադարեցրել են մայիսի 20-ի առավոտից անցկացվող բողոքի ակցիան և փոխհամաձայնության եկել տնօրինության հետ, փոխանցում է Sputnik Armenia-ն՝ հավելելով, որ քննարկվում է աշխատողներին աջակցություն տրամադրելու հարցը։ Աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ նշելով, որ մոտ 2 ամիս հարկադիր պարապուրդի են մատնվել, սակայն պետությունից հասանելիք աջակցությունը չեն ստացել։ Աշխատակիցները փոխհատուցում չեն ստացել գործարանի հաշվապահների թերի աշխատանքի պատճառով, քանի որ Կառավարությանը «սխալ» փաստաթղթեր է ներկայացվել։ Ընկերության փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը հայտնել է, որ որևէ աշխատակցի հետ խնդիր չկա։ «Մեր հաշվապահների սխալի պատճառով աջակցություն չի տրամադրվել։ Այսինքն` կառավարության որոշմամբ` մեզ պետք է հասներ աջակցություն, սակայն մեր հաշվապահները հաշվետվության մեջ սխալ ոլորտ են գրել, որին չի տրամադրվում աջակցություն»,- նշել է նա։ Արտաշիսյանը, սակայն, հայտնել է, որ չեն պատրաստվում հաշվապահներին աշխատանքից ազատել կամ տույժ-տուգանքներ կիրառել. բոլորն էլ կարող են սխալվել։ «Այս պահի դրությամբ աշխատակիցների հետ քննարկվում է նրանց աջակցելու հարցը, ինչ եղել` եղել է, անցավ-գնաց»,– եզրափակել է փոխտնօրենը։ Աբովյանում գործող ընկերության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին: Գործարանի հիմնադիրներն են Արտակ և Արմեն Բաղիկյանները։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |