Ռևազյանի և իր նորածնի հասցեին վիրավորական գրառումը ոստիկանությունում է20 մայիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստերը վերաբերող վիրավորական գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն, PanARMENIAN.Net ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար»,– նշեց նա: Ֆեյսբուքյան մի օգտատեր իր էջում Ռևազյանի և նրա դստեր հասցեին վիրավորական խոսքեր էր հնչեցրել։ Օգտատիրոջ գրառումը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում ու քննադատության առիթ դարձել։ Ավելի վաղ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այդ գրառումը բացարձակ «անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական»։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |