Մայիսի 23-ը՝ աշխատանքային, ամսվա վերջին 4 օրը՝ ազատ

Մայիսի 23-ը՝ աշխատանքային, ամսվա վերջին 4 օրը՝ ազատ

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ը Հայաստանում աշխատանքային է, որոշումն ընդունվել էր դեռ փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում։

Որոշման շնորհիվ ոչ աշխատանքային են լինելու մայիսի վերջին շաբաթվա 4 օրը` 28-ից 31-ը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդող շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել տոնին նախորդող շաբաթ օրը։

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այդ օրը Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---