Փաշինյան․ Մեր գործերը լավ չեն՝ 335 նոր դեպք ունենք ու 3 մահ21 մայիսի 2020 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, ընդհանուր առմամբ, մահացել է 70 պացիենտ, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, երկրում վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված գործերը լավ չեն։ Նա արձագանքել է նաև քննարկումներին, թե հանրության շրջանում լուրեր կան, որ Կառավարությունը մարդկանց գումար է առաջարկում, որ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտ դառնան։ «Իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդությունների և մահերի թիվը, այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են կորոնավիրուսով պայմանավորված մահեր»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ Կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկություն չի փոոխանցել և իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ «Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին, առանց կարանտին հայտարարելու»,- ասել է նա՝ ՝ նշելով, որ խստագույն միջոցներ է պետք ձեռնարկել՝ սահմանափակման ծայրահեղ միջոցառումների չգնալու համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այսուհետ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |