Հունաստանը կբացվի զբոսաշրջիկների համար

Հունաստանը կբացվի զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից:

Իսկ հուլիսից նախատեսվում են միջազգային չարթերային թռիչքներ Հունաստանի հայտնի հանգստավայրեր, գրում է BBC-ն։

Հունաստանի վարչապետն ասել է, որ իր երկիրն օրինակելի է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առումով, ըստ նրա՝ այդ պայքարում բնակիչներին ոգեշնչել է Զևսը, որը հունական դիցաբանությամբ նաև հյուրընկալության աստվածն է և ճամփորդների պաշտպանը:

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը 2850 դեպք: Մահվան ելքով դեպքերը 166 են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---