Եվրախորհրդարանում կքննարկեն ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին շրջանակային համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայերի դաշնության` EAFJD-ի նախաձեռնությամբ հունվարի 21-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա խորհրդաժողով, նվիրված ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին շրջանակային համաձայնագրին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել EAFJD-ում, խորհրդաժողովը, որը կանցնի Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարտինա Ռուրի նախագահությամբ, նպատակ ունի եվրոպացի քաղաքական գործիչներին ու փորձագետներին ներկայացնել վերջերս ընդունված շրջանակային համաձայնագիրը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի վերաբերյալ` մի փաստթուղթ, որն արգելում է բոլոր ճանաչված ցեղասպանությունների ժխտումը: Համաձայնագիրն ենթադրում է, որ Եվրախորհրդարանի բոլոր անդամները պարտավոր կլինեն համապատասխան ուղղումներ կատարել իրենց երկրների օրենսդրություններում 2 տարվա ընթացքում:



«Եվրոպացիների պաշտպանությունը ցեղասպանությունների դրսեւորումներից չափազանց թերի է: Հոլոքոսթի ժխտման համար պատիժը պատշաճ կերպով չի կիրառվում, եւ եվրոպացիներն անպաշտպան են, օրինակ, Հայոց ցեղասպանության կամ թութսիների ցեղասպանության ժխտման առջեւ»,-հայտարարել է EAFJD գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը: Նրա խոսքերով, առաջարկված շրջանակային համաձայնագիրը ենթադրում է համաեվրոպական քրեականացման հաստատում ցեղասպանությունների ժխտման համար: «Սա չափազանց կարեւոր քայլ է եվրոպացի քաղաքացիների պաշտպանության հարցում եւ այս խորհրդաժողովն ուղղված է այդ գործընթացի խրախուսմանը»,-եզրափակել է Լորեն Լեյլեկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---