Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն21 մայիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այդ երկրում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը: Պարետային ժամը գործում է 21:00-ից 6:00-ն: «Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել: Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է Գախարիան: Ըստ նրա՝ արտակարգ դրությունը չեղարկելով՝ օրենսդիր մարմինը նաև պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք։ Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |