ՌԴ-ում կորոնավիրուսի մոտ 9000 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում կորոնավիրուսի մոտ 9000 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 8849 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ Վարակվածների ավելի քան 40%-ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չեն ունեցել։ ՌԴ-ում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 317,554-ի։

Ապաքինվել է, ընդհանուր առմամբ, 92,681 մարդ, մահացել է 3099-ը, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից ավելի շատ մարդ է ապաքինվում, քան հիվանդանում։ Մայիսի 21-ի դրությամբ մեկ օրում վարակն ախտորոշվել է 2913 մարդու մոտ, իսկ ապաքինվել է 3746 հիվանդ։ Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 155,219 մարդ է հիվանդացել, որից 40,682-ն արդեն ապաքինվել է։ Մահացել է 1794 մարդ, որց 68-ը վերջին 24 ժամում։

Կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով ՌԴ-ն զիջում է աշխարհում միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակվել է ավելի քան 1․55 մլն բնակիչ։ Սակայն մահացության դեպքերով ՌԴ-ն 17-18-րդ տեղերում է, ըստ պաշտոնական վիճակագրության։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---