Անտոկոս վարկեր՝ սպանդանոցներին21 մայիսի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից կկարողանան օգտվել նաև սպանդանոցները, հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշել է, որ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից: «Մենք ունենք մի քանի տիպային կառույցի նախագիծ, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է մոտ 15 քմ: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասել է նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ գումարը նախատեսվում է անասունի գնման պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչև իր կենդանու միսը կհասնի շուկա, կվաճառվի և միայն դրանից հետո իրեն կվճարեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 88 սպանդանոց է կառուցվում, որոնք կբավարարեն ՀՀ-ի պահանջներն ամբողջությամբ։ Ըստ նախարարի՝ սպանդանոցների կառուցման աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ավելի վաղ որոշվել էր, որ ՀՀ-ում սպանդանոցային մորթը պարտադիր կլինի հուլիսի 1-ից։ Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |