Վրաստանում ՀՀ-ից վերադարձած վարորդի մոտ կորոնավիրուս է եղել

Վրաստանում ՀՀ-ից վերադարձած վարորդի մոտ կորոնավիրուս է եղել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուս են հայտնաբերել ՀՀ-ից վերադարձած 29-ամյա վարորդի մոտ, որը Քութայիսիի հիվանդանոց է տեղափոխվել։ Նա Վրաստանի բնակիչ է։

Տղամարդն ինքնամեկուսակցման մեջ է եղել և դիմել է բժշկի, երբ առողջական վիճակը վատթարացել է։ Այդ մասին տեղեկացրել է Իմերեթի շրջանի ղեկավար Զվիադ Շալամբերիձեն, գրում է Sputnik Georgia-ն։

«Մշտադիտարկվում են բոլոր վարորդները և բոլորը հաշվառված են, ուստի մենք հսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմաններ» - ասել է նա։

Շալամբերիձեն հավելել է, որ վարորդի բոլոր շփումները հայտնի են և այդ մարդիկ ևս ինքնամեկուսացվել են։

«Ընտանիքի հետ նա շփում չի ունեցել։ Մի քանի մարդու հետ է շփվել, երբ հասել է Զեստաֆոնի։ Բոլոր այդ մարդիկ նույնականացվել են և ինքնամեկուսացման մեջ են։ Այնպես որ շփումները շատ չեն և տարածման վտանգ չկա» - ասել է նա։

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---