Հարցում․ Ամերիկացիների 25%-ը չի նախատեսում պատվաստվել կորոնավիրուսի դեմ22 մայիսի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների մոտ 25%-ը հետաքրքրված չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելով, Ipsos սոցիալական ծառայության հետ համատեղ իրականացրած հարցման տվյալներն է փոխանցում Reuters-ը։ Միևնույն ժամանակ, հարցվածների կեսից ավելին մտավախություն է հայտնել, որ պատվաստանյութը ստեղծվում է «հապճեպ և ռեկորդային տեմպերով»։ Հարցվածների 40%-ից ավելին կարծում է, որ այն հիվանդությունից վտանգավոր է։ Մոտ 36%-ը հայտնել է, որ պատրաստ կլինեն պատվաստվելու, եթե նախագահ Դոնալդ Թրամփն ասի, որ պատվաստանյութն անվտանգ է առողջությանը և չի կարող ունենալ կողմնակի ազդեցություն։ Հարցվածներին շփոթեցնում է նաև այն հանգամանքը, որ սոցցանցերում արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն կա։ Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցածների երկու երրորդն ասել է, որ «շատ» կամ «որոշ չափով» հետաքրքրված է պատվաստանյութով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի աշխատանքներն ավարտել 2020-ի վերջում՝ չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութի ստեղծման ու փորձարկման վրա մոտ 10 ամիս է ծախսվում։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում՝ կորոնավիրուսի փորձարկված ու հուսալի պատվաստանյութը հասանելի կլինի 2021-ին։ Այս պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ է մշակվում, դրանցից որոշներն արդեն կլինիկական փորձարկման փուլում են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |