ՀՀ-ում կորոնավիրուսի 322 նոր դեպք կա ու 5 մահ![]() 22 մայիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5928-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 332-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 5 դեպք է գրանցվել՝ 4-ը կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 74 է, այլ պատճառով՝ 28։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից: Ըստ նախարարության՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Դուրս է գրվել ևս 293 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2874 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 47,654 թեստավորում: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ![]() ![]() Կառավարությունը հավանություն է տվել ԿԳՄՍՆ նախագծին Մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի 25 բնակիչ է կամավորագրվել Նախագահը ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |