19 հունվարի 2009 - 18:17 AMT
Գեղամ Ղարիբջանյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Գ.Ղարիբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: