Նախարար․ Հիվանդների բուժման խորը սորտավորում կարող է պահանջվել՝ ինչպես պատերազմին22 մայիսի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման կարիք կարող է առաջանալ, եթե վարակի տարածումը ՀՀ-ում շարունակվի նույն տեմպերով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀԽ անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին։ Նախարարը պարզաբանել է, որ նման սորտավորում սովորաբար արվում է պատերազմական պայմաններում, երբ հարկ է լինում բուժել այն պացիենտներին, որոնք փրկվելու շանս ունեն։ Թորոսյանը հավելել է նաև, որ ամեն ինչ արվում է, որ բանը դրան չհասնի։ Նա նշել է, որ այսօրվա դրությամբ բոլոր հիվանդները ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած։ «Ծանրներին ի սկզբանե ընդունում ենք հիվանդանոցում։ Մոտավորապես գիտենք՝ ով է ծանր դառնալու․ տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են, նաև ուշացումով դիմողները»,- ասել է նախարարը։ «Չեմ կարծում, որ եթե թիվը մնա ներկայիս սահմաններում, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- հավելել է նա։
Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |