Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել22 մայիսի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Պակիստանում ուղևորատար ինքնաթիռը բնակելի տների վրա է ընկել։ Airbus 320, որում 100-ից ավելի մարդ կար, Լախորից Կարաչի էր ուղևորվում։ «Պակիստանի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է Կարաչիի օդանավակայանի մատույցներում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում 85 ուղևոր է եղել, սակայն Reuters-ը, ավիաընկերության ներկայացուցչի վրա հղումով, գրել է, որ նրանց թիվը կարող էր 107 լինել, գրում է ՌԲԿ-ն։ Վթարը եղել է վայրէջքից 1 րոպե առաջ։ Դրանից անմիջապես առաջ օդաչուները հայտնել են շասիի հետ կապված խնդիրների մասին։ Վթարից 4 բնակելի տուն է տուժել և մի քանի բնակիչ։ Փրկարարներն արդեն 15-20 դի են գտել, այդ թվում՝ երեխայի։ Կործանված ինքնաթիռը կարող էև մինչև 180 ուղևոր փոխադրել, սակայն ուղևորների քանակը կիսով չափ պակաս է եղել, որպեսզի նրանք կարողանան սոցիալական հեռավորություն պահպանել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |