Վրաստան այցելողներից, հնարավոր է, Covid-19-ի թեստի պատասխան պահանջեն

Վրաստան այցելողներից, հնարավոր է,  Covid-19-ի թեստի պատասխան պահանջեն

PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկներից, հավանաբար, Covid-19-ի թեստավորման փաստաթուղթ կպահանջվի։

Թեստավորումը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում, գրում է Аpsny.ge-ն։

Ըստ Գամկրելիձեի` այդ առումով հարկավոր է շատ զգուշավոր լինել, իսկ արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին երկիրը կընդունի՝ հաշվի առնելով անհրաժեշտ միջոցառումները։

«Հավանաբար, կլինեն փաստաթղթեր, այդ թվում` այսպես կոչված Covid-անձնագրեր, որոնք վկայում են այն մասին, որ վերջին 72 ժամում տվյալ անձը ենթարկվել է PCR հետազոտման և արդյունքը բացասական է։ Կան նաև այլ միջոցներ։ Օրինակ, Հունաստանը հաջողութամբ կիրառում է դրանք։ Վրաստանում վարակի տարածման մակարդակը ցածր է, ուստի զբոսաշրջության ներուժը բավականին մեծ է»,- ասել է Գամկրելիձեն։

Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ըստ Գամկրելիձեի` ցանկալի է, որ այն սովորականից մեծ տարածում ստանա և դա լրացուցիչ հետազտություններ է պահանջում։

Մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 723-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։

Ապաքինվել է 495 մարդ, փաստացի բուժվում է 216-ը, 12 մարդ մահացել է։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---