Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից23 մայիսի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ավելի քան 2 մլն մարդ բուժվել է կորոնավիրուսից։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Մայիսի 23-ի դրությամբ ապաքինվածների թիվը հասել է 2,067,574-ի։ Ապաքինվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ ավելի քան 350,000 առողջացած։ ԱՄՆ-ն, սակայն, առաջատար է նաև վարակակիրների և մահվան ելքով դեպքերի քանակով՝ ավելի քան 1․6 մլն և 96,000 համապատասխանաբար։ Երկրորդ տեղում ապաքինվածների թվով Գերմանիան է՝ մոտ 160,000 գրեթե 180,000 վարակվածից, երրորդը՝ Իսպանիան, որտեղ ապաքինվել է 150,000 մարդ 235,000-ից։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 5․2 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 338,000-ը։ Covid-19-ով պայմանավորված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |