ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային` 374 նոր դեպք է գրանցվել և 7 նոր մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային` 374 նոր դեպք է գրանցվել և 7 նոր մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 6302-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 374-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 7 դեպք է գրանցվել՝ 3-ը կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է, այլ պատճառով՝ 32։

Դուրս է գրվել ևս 52 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2936 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 49,080 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները