Թուրքիան կարող է դո՞ւրս գալ Nabucco նախագծց

PanARMENIAN.Net - Թուրքիան սպառնացել է վերանայել իր դիրքորոշումը Nabucco գազամուղի կառուցման հարցում, որը պետք է կապի Մերձավոր Արեւելքը Եվրոպայի հետ, շրջանցելով Ռուսաստանը: Նախագծի արժեքն է 12 միլիարդ դոլար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` ընդգծելով, որ իր երկիրը կարող է հրաժարվել նախագծին աջակցելուց, եթե նրա բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ արգելափակված մնան, հաղորդում է Zaman.com-ը:



ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն սառեցվել են Կիպրոսի առարկությունների պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---