Նորքի տուն ինտերնատում վարակվածներից մեկի վիճակն է ծանր, մյուսները լավ են

Նորքի տուն ինտերնատում վարակվածներից մեկի վիճակն է ծանր, մյուսները լավ են

PanARMENIAN.Net - Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված հիվանդներից միայն մեկի վիճակն է ծանր, մյուսներն իրենց լավ են զգում, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ տուն ինտերնատում վարակված է 45 անձ, նրանցից 28-ն ինտերնատի աշխատակիցներ են։

Մայիսի 21-ին Մարտիրոսյանը հայտնել էր, որ վարակված պացինետներից մեկը մահացել է, իսկ երեք հոգի ծայրահեղ ծանր վիճակում են։ Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 6302-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է, առողջացել է 2936 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---