ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 350,000-ի

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 350,000-ի

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8946 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 353,427-ի։

Ապաքինվել է 118,798 հիվանդ (5499-ը՝ վերջին մեկ օրում), 3633 պացիենտ մահացել է (92-ը՝ նոր դեպք), գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում վերջին շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի շատ պացիենտ է ապաքինվել, քան վարակվել։ Ախտորոշումը հաստատվել է 2560 մարդու մոտ, ապաքինվել է 3746-ը։

Համաճարակի բռնկումից ի վեր Մոսկվայում 166,473 վարակվածից ապաքինվել է 53,586 բնակիչ։ Մայիսի 25-ի դրությամբ Մոսկվայում կորոնավիրուսից մահվան 41 դեպք է գրանցվել՝ ընդհանուր հասնելով 2034-ի։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի 5․4 մլն դեպք է գրանցվել, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ Մահացել է ավելի քան 345,000 պացիենտ, ապաքինվել է 2.2 մլն մարդ։ ՌԴն-, հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերը, երրորդն է աշխարհում վարակակիրների թվով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ ավելի քան 1․6 մլն մարդ է վարակվել, երկրորդը՝ Բրազիլիան է՝ 363,000 վարակակրով։

Photo. TASS
 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել