Էդվարդ Նալբանդյանը՝ Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հյուր

Էդվարդ Նալբանդյանը՝  Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հյուր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում»,- ասել է Քոչարյանը։

Ավելի վաղ նա ընդգծել էր, որ պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին, իսկ արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։ Հանձնաժողովի նիստերին հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---