ԿԳՄՍ նախարարը Գոգյանի և փոխնախարարի ենթադրյալ քայլերի մասով հաղորդում է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարը Գոգյանի և փոխնախարարի ենթադրյալ քայլերի մասով հաղորդում է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով իրավապահներին ստուգել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանի և իր տեղակալ Գրիշա Թամրազյանի ենթադրյալ քայլերի մասով։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավարը հրաժարական էր տվել՝ հայտնելով, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ ռեկտորը շարունակում է պաշտոնավարել հովանավորչության միջոցով, իսկ նրան հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ավելի ուշ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գոգյանի և ԿԳՄՍՆ փոխնախարար Թամրազյանը միջև «տղայական խոսակցություն» է եղել։ Փոխնախարարը չէր հերքել ԲՈԿ նախկին նախագահի հետ զրույց ունենալու փաստը, սակայն չէր հաստատել նաև, որ այն տեղի է ունեցել ՀՊՏՀ ռեկտորի մասին արված հայտարարությունների պատճառով։ Փոխնախարարը մայիսի 21-ին ԱԱԾ էր հրավիրվել՝ չասելով ինչ պատճառով։

Նախարարը նշել է, որ լինելու է հետևողական այդ թեմային և ասել՝ եթե պարզվի, որ Գոգյանի հայտարարություններն իր տեղակալ Գրիշա Թամրազյանի վերաբերյալ ճիշտ են, ապա պատասխանատվության կենթարկվի Թամրազյանը, եթե դրանք ճիշտ չեն լինի, ապա սուտ մատնության համար պատասխանատվության կենթարկվի Գոգյանը։

«Հայտարարությունն առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ՝ մասնավորապես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում»,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ ՀՊՏՀ-ում կհայտարարվի ռեկտորի մրցույթ և բուհի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորել հրաժարվել պաշտոնից։

Նախարարը մտահոգիչ է համարել ոլորտի մասին տարածվող տարբեր լուրերն ու նշել, որ դրանք խանգարում են աշխատանքային գործունեությանը։ Նա ասել է, որ գիտաշխատանքներում արտագրությունների և թարգմանությունների ֆիքսումն արձանագրել է իր կողմից ստեղծված հանձնաժողովը, ինչն արդեն նշանակում է, որ իր կողմից հովանավորչություն չկա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---