Իսրայելի գործող վարչապետը կանգնել է դատարանի առջև

Իսրայելի գործող վարչապետը կանգնել է դատարանի առջև

PanARMENIAN.Net - Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը, 70-ամյա վարչապետ Բենյամին Նեթանյահուն կանգնել է դատարանի առջև կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու ու խարդախության մեղադրանքով։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։

Նեթանյահուն հայտարարել է, որ դատավարության նպատակն է ամեն գնով հեռացնել նրան իշխանությունից, գրում է BBC-ն։

Ըստ իսրայելյան օրենքների՝ վարչապետը, որին մեղադրում են օրենքը խախտելու մեջ, պարտավոր չէ հրաժարական տալ, սակայն մինչև օրս նման նախադեպ չէր եղել։

Առաջին նիստը տևել է մոտ մեկ ժամ։ Հաջորդը նշանակվել է հուլիսի 19-ին։

Նեթանյահուն ղեկավարում է Իսրայելի կառավարությունը 2009-ից ի վեր՝ բոլորից տևական ժամանակ։ Նա նաև զբաղեցրել է այդ պաշտոնը 1996-1999 թվականներին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---