Ապրիլին ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 17․2%-ով![]() 25 մայիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17․2%-ով, փոխանցում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։ Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8․6%-ով։ ՀՀ-ում ապրիլին շինարարության ծավալը կրճատվել է 51%, առևտրի շրջանառությունը՝ 33%։ Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 15․3%-ով, ընդ որում՝ արտահանումը 30%-ով է նվազել, իսկ ներմուծումը՝ 27,4%-ով: ՀՀ-ում մարտի 16-ից սկսած՝ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարաված։ Արտակարգ դրության ընթացում որոշ ժամանակով երկրում խիստ սահմանափակված էին տնտեսական մի շարք ոլորտներում գործունեությունը։ Կառավարությունը վիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 18 ծրագիր։ ![]() ![]() 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |