ՊԵԿ. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը մոտ 9 օրով կրճատվում է

ՊԵԿ. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձը մոտ 9 օրով կրճատվում է

PanARMENIAN.Net - Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է օրացուցային մոտ 9 օրով, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ պատճառը կորոնավիրուսի տարածման ընթացքում տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է։

ՊԵԿ-ից նշում են, որ տարեցտարի մեծանում է ԱԱՀ վճարող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը։

Մասնավորապես, 2020 թվականի հունվար-ապրիլին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, միասնական հաշվին ԱԱՀ-ի փոխհատուցվող մոտ 5․7 մլրդ դրամով ավելի գումար է մուտքագրվել, աճը կազմել է 15․8%:

2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 334 մլն դրամի չափով գումար, աճը՝ 1․4%:

2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 5․4 մլրդ դրամ, աճը կազմել է 44․6%:

ՊԵԿ-ից հայտնում են նաև, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով:

2020-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարը ավելի է կազմել մոտ 1․4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71․4%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---