Բջջային օպերատորներ․ ՀՀ-ում 5G չկա, իրավապահներին կդիմենք սպառնալիքների դեպքում![]() 25 մայիսի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բջջային կապի օպերատորները համացանցում 5G կապի դեմ արշավի ֆոնին հայտարարություն են տարածել երկրում տվյալ տեսակի կապի բացակայության ու սպառնալիքների և սադրանքների դեպքում իրավապահներին դիմելու մասին։ «Դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի» ակտիվ շրջանառությանն արձագանքող հայտարարությունում նշվում է, որ երկրում կան բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար ՀԾԿՀ կողմից հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր։ Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես առկա ցանցերում»,- ասվում է դրանում: Ընկերությունները հայտնել են, որ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: «Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից»,-ասվում է հայտարարույթան մեջ։ Հայաստանում վերջին շրջանում սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է 5G կապի մասին չճշտված և չապացուցված տեղեկություններ, որոնք մասնավորապես վերաբերում են կորոնավիրուսի տարածման ուղիներին, բնակչության առողջությանը։ ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել «Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |