Փաշինյան․ Մեր «սխալը» հայրենակիցների անհատական պատասխանատվությանը վստահելն է

Փաշինյան․ Մեր «սխալը» հայրենակիցների անհատական պատասխանատվությանը վստահելն է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որևէ մեկը չվարակվեու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո դա անում է ոչ թե Կառավարության, վարչապետի կամ պետական կառավարման համակարգի համար, այլ՝ ինքն իր։ Եվ հետևաբար մեր ամբողջ ռազմավարությունն այս ընթացքում եղել է այն, որ ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման՝ մարդկանց կարողանալով ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»,-հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, թե կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունն է։ Նա հիշեցրել է, որ չախտահանված ձեռքերով դեմքին չպետք է հպվել, անհրաժեշտ է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խնդիր ունենա՝ չվարակվելու, և մյուսներին չվարակելու, իսկ Կառավարությունը գնալու է վարչական սահմանափակումների։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---