24 ժամով մերսման սրահ է փակվել․ Ալկոգել ու ջերմաչափ չունեին

24 ժամով մերսման սրահ է փակվել․ Ալկոգել ու ջերմաչափ չունեին

PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ մերսման սրահում, սրահի գործունեությունը 24 ժամով կասեցվել է։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակից հայտնում են, որ այնտեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել, թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել են տարածքը և այլն։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։ ՀՀ-ում տնտեսական գործունեությունը թույլատրված է՝ Պարետատան համապատասխան ցուցումների և սահմանված կարգի համաձայն։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 25-ից 1 օրով չի աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտ՝ պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---