Թորոսյան․ 250 ծանր հիվանդ կա, 48՝ ծայրահեղ ծանր

Թորոսյան․ 250 ծանր հիվանդ կա, 48՝ ծայրահեղ ծանր

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով 250 ծանր հիվանդ կա, որից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է նաև, որ 16 անձ միացված է արհեստական շնչառության սարքի։

Մայիսի 24-ին Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից զբաղված է 154-ը, ազատ՝ 32-ը: Մայիսի 25-ին, սակայն,, հայտնի դարձավ, որ մահճակալային ֆոնդը ավելացել է 102-ով՝ շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։

Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---