Ոստիկանություն․ Տոնական օրերին զերծ մնալ խնջույքներից, հավաքույթներից

Ոստիկանություն․ Տոնական օրերին զերծ մնալ խնջույքներից, հավաքույթներից

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից` խնջույքներից, հավաքույթներից, ուխտագնացություններից և այլն: Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-31-ը ոչ աշխատանքային օրեր են։

«Հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության «սխալն» այն է, որ գուցե չափից ավելի մեծ վստահություն է տածել հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---