Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

Արցախի նախագահական ընտրություններից առաջ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սատարում է թեկնածու Մասիս Մայիլյանին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի կուսակցությունը չանցավ խորհրդարան։ Մարտիի 31-ին կայացած ընտրություններում Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցությունը մտել է ԱԺ՝ ստանալով 9 մանդատ։ Կուսակցությունը 2-րդն է մանդատների թվով խորհրդարանում։

Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը: Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մայիսի 26-ին կկատարի կադրային առաջին նշանակումները։ Նա խոսել է ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ստանձնել է պաշտոնը մայիսի 21-ին։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---