ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 289 նոր դեպք կա, փաստացի բուժվում է մոտ 4000 մարդ26 մայիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 671 թեստի պատասխանը բացասական էր, այսպիսով՝ անցկացվել է 960 թեստ։ Մահվան ելքով 4 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։ Դուրս է գրվել ևս 75 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 52,554 թեստավորում: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 25-ի դրությամբ երկրում 250 ծանր, 48 ծայրահեղ ծանր հիվանդ կա։ 16 անձ միացված է արհեստական շնչառության սարքի։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |