Guardian. Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն արդարություն են պահանջում26 մայիսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին կհրապարակի 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը։ Բրիտանական The Guardian-նն անդրադարձել է 16 տարի առաջ տեղի ունեցած դեպքին՝ ներկայացնելով մանրամասներ Սաֆարովի դատավարությունից ու զրուցելով հայկական կողմի հետ։ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վերաբերյալ վճիռը կհրապարակվի Երևանի ժամանակով 13։00-ին։ «Չնայած այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն այն դեռ իմ հիշողության մեջ է»,-ասել է Հայկ Մակուչյանը՝ երկրորդ սպան, որին ևս Սաֆարովը ցանկացել է սպանել։ Մակուչյանն ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն այս գործով ՄԻԵԴ-ում հայցվորներն են։ Նրանք 2 երկրի կառավարությունից չեն պատահնջում և ոչ մի ֆինանսական փոխհատուցում։ Մակուչյանը նշել է, որ իրենք արդարություն են փնտրում, այլ ոչ փոխհատուցում և ցանկանում են վերջ տալ հայերի հանդեպ ատելությանն ու անպատժելիությանը։ Պարբերականը նշել է նաև, որ 2012-ին Սաֆարովի արտահնաձնումից հետո Հունգարիայի ՄԻՊ-ը հայտարարել է, որ իր երկիրը չի խախտել ոչ մի նորմ, սակայն այդ քայլն այնքան էլ խելամիտ չէր։ Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի եռամսյա ծրագրի ժամանակ։ Սաֆարովը հայ սպա Մարգարյանին սպանել էր քնած ժամանակ, կացնով։ Սաֆարովը դատական նիդտերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությանն իրեն դրդել է հայերի և Հայաստանի հանդեպ ատելությունը։ Չնայած հունգարական դատարանը Սաֆարովին 2006-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան։ Հայրենիքում Սաֆարովին ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Photo.Petros Karadjias/AP Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |