NASA-ն և SpaceX-ը պատրաստ են տիեզերագնացների պատմական թռիչքին26 մայիսի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - NASA-ն և Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտնել են, որ մայիսի 27-ին նախատեսված՝ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Թռիչքի միակ խոչընդոտը կարող է լինել եղանակը, փոխանցում է TechCrunch-ը։ Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ մարդկանցով Տիեզերք ուղարկված բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը եղել են կառավարական կազմակերպություններինը։ Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան կներկայացնի երկու տիեզերագնացի՝ Դագ Հարլիին և Բոբ Բենքենին։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ամերիկյան հողի վրա՝ մոտ 10 տարվա ընթացքում․ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին, դրանից հետո ԱՄՆ-ում թռիչքներ չեն իրականացվել։ Թռիչքից 110 օր հետո Բենքենն ու Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։ Crew Dragon Demo-2-ը կդառնա SpaceX Falcon 9-ի 86-րդ ստարտը։ Անցյալ տասնամյակում գործարկված հրթիռը լրջորեն արդիականացվել է և կատարելագործվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |