5-ամյա երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ՝ դժբախտ դեպք էր

5-ամյա երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ՝ դժբախտ դեպք էր

PanARMENIAN.Net - Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մայիսի 25-ին5-ամյա երեխա է մահացել։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրա մահը կապ չունի կորոնավիրուսի հետ՝ դժբախտ պատահար էր։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է եղել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան »,-ասվում է գրառման մեջ:

Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---