Սարո Մարտիրյանը՝ ֆրանսիական Ալֆորվիլի փոխքաղաքապետ

Սարո Մարտիրյանը՝ ֆրանսիական Ալֆորվիլի փոխքաղաքապետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել Սարո Մարտիրյանը, տեղեկացնում է Masispost-ը:

Մայիսի 24-ին տեղի է ունեցել Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնների ստանձնման արարողությունը:

«Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսիայի արժեքների, պատմության և մշակույթի, որը մերն ենք դարձրել և պահում ենք հայկական ավանդույթների կողքին: 100% ֆրանսացի, 100% հայ, ինչպես սիրում էր ասել Շառլ Ազնավուրը»,- ասել է նա իր ելույթում:

Ալֆորվիլում կա հայկական եկեղեցի և փողոցներ Կոմիտասի և Միսաք Մանուշեանի անուններով: Ալֆորվիլը Աշտարակի և Օշականի քույր քաղաք է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---