Լավրով․ ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները դաշնակցային են, ռազմական սերտ փոխգործակցություն կա26 մայիսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հարաբերությունները գնահատում ենք իբրև դաշնակցային, այդպիսին էլ դրանք իրականում կան։ Դա վերաբերում է ինչպես երկկողմ ֆորմատին, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններին։ Ռազմական բավական սերտ փոխգործակցություն ունենք»,- ասել է Լավրովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Լավրովը նշել է, որ Հայաստանում գործում է ռուսական ռազմակայանը, որը նպաստում է «կայունության և անվտանգության ամրապնդմանը»։ Նախարարն ասել է, որ կարևոր է նաև ռազմատեխնիկական ոլորտը, որտեղ նույնպես սերտ և արդյունավետ աշխատանք է կազմակերպված։ «Դա մշտական, ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Այստեղ որևէ հարց չի ծագում»,- եզրափակել է նա։ Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, ՌԴ-ն նաև համարվում է ՀՀ-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարները։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |