«Հայաէրոնավիգացիայում» վատնման, յուրացման, լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրգործ է հարուցվել

«Հայաէրոնավիգացիայում» վատնման, յուրացման, լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։

ՊՎԾ-ից հայտնում են, որ քրգործերը հարուցվել են ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու) և 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---