Զոհրաբյան․ Խորթ հոր կողմից նվաստացված 7-ամյա երեխան մանկատուն է տեղափոխվել26 մայիսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 7-ամյա Ալեքս Ստեփանյանը, ով ապրել է մոր և նրա ամուսնու հետ և պարբերաբար նվաստացվել ու տանջանքների ենթարկվել այդ տղամարդու կողմից, տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տղամարդը երեխային ստիպել է նաև իր հետ օղի խմել։ «Երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել: Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի»,- գրել է Զոհրաբյանը։ Պատգամավորը հայտնել է, որ մանկատուն տեղափոխվելուց հետո երեխան նաև կորոնավիրուսի թեստ է հանձնել։ «Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ: Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է նա։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ մի քանի անձինք, ովքեր, ըստ ամենայնի, աջակցել են 7-ամյա երեխայի կարիքավոր ընտանիքին, եկել են տեսակցության ու նկատել, որ նա քնում է բետոնե հատակին, չի սնվել։ Հարթակում հրապարակված տեսանյութի նկարագրության մեջ նշվում էր, որ խորթ հայրը երեխային պատժելու նպատակով քնեցնում է գտնին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |