ՔԿ․ Փաստաբան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՔԿ․ Փաստաբան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

PanARMENIAN.Net - Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը մայիսի 26-ին վարույթ է ընդունվել, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից նշում են, որ ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Փաստաբանն իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մայիսի 21-ին մի քանի անձ հայհոյել ու սպառնացել են նրա կնոջն ու անչափահաս երեխաներին, փորձել ներխուժել նրա տուն, պատուհանից հարվածել 7-ամյա որդուն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---