Փաշինյան․ Կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում ծանր իրավիճակ է, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ26 մայիսի 2020 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։ Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանով են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով կարող են դրանք ունիվերսալ լինել։ Փաշինյանի խոսքով՝ այդ կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային են և էֆեկտիվ։ Վարչապետը նշել է, որ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի։ Փաշինյանը հայտնել է, որ մասնավորապես դիմակի կրման հետ կապված կանոնը չպահպանելու դեպքում վարչական լծակներ կկիրառվեն, դրանք կխստացվեն։ Փաշինյանը նշել է, որ խստացված հսկողություն կսահմանվի միջմարզային ճանապարհներին ու անցակետերում՝ ստուգելու համար կանոնների պահպանումը։ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացել է 91 հոգի, առողջացել է 3220 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |