ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 370,000-ը

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 370,000-ը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 8338 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Նրանցից 40.8%-ի մոտ հիվանդության ախտանիշեր չեն եղել։ Վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 370,680-ի։

Համաճարակի բռնկումից ի վեր վարակվածների 38.4%-ը կամ 142,208 մարդ արդեն ապաքինվել է, որից 11,079-ը՝ վերջին 24 ժամում, գրում է «Վեդոմոստին»։

ՌԴ-ում կորոնավիրուսոց մահվան ելքով 3968 դեպք է գրանցվել, որից 161-ը՝ վերջին մեկ օրում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են ավելի քան 5․6 մլն-ի 188 երկրում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ Մահացել է ավելի քան 350,000 մարդ, ապաքինվել է գրեթե 2․3 մլն-ն։ ՌԴ-ն 3-րդն է աշխարհում վարակակիրների թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, որտեղ 1․7 մլն հիվանդ կա, և Բրազիլիային, որտեղ 391,000 վարակված կա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---