«Շնորհակալություն բժիշկներին»․ Երախտիքի համերգ՝ «Կովկաս» համալիրում

«Շնորհակալություն բժիշկներին»․ Երախտիքի համերգ՝ «Կովկաս»  համալիրում

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ժամը 20։00-ին «Կովկաս» ռեստորոնային համալիրում երախտիքի համերգ կլինի՝ նվիրված բժիշկներին ու բուժաշխատողներին։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից՝ մարդասիրական հիմունքներով։

Մի շարք հայտնի արտիստներ հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի առցանց։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։

Կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամներն այսկերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---